Հրեշտակի արցունքից կհասկանամ, որ ինձ երբևէ նախանձել են, իզուր չեմ ապրել (տեսանյութ)


Հրեշտակի արցունքից կհասկանամ, որ ինձ երբևէ նախանձել են, իզուր չեմ ապրել (տեսանյութ)

  • 05-08-2018 18:44:29   | Հայաստան  |  Գրական էջ



 
 
 
 
Անձրևե բանաստեղծությունը տրորելով անցա։ Հետքը ծաղկե զղջում էր, բույրը չհասավ ապագային։ Ուրիշ բանաստեղծություն էր գրել արևագալը, ու տողատակում ինձ կրակի տվել… Բառե մոխիրը աչքերիս միջից կկայծկլտա։ Ինձ նայողը կայրվե։ Մոխրացած օրերից դեմքեր կկերտեմ, բայց քամու դեմ անուժ եմ… Քանի՞ անգամ ծնվեի։ Ամեն մահ ինձնից ինչե՜ր առավ։ Հոգնել եմ։ Հերթական բանաստեղծությունը վերջակետը սրտիս մեջ դներ, վերջի բառի մեջ անէանայի… Գիշերվա ռեքվիեմը տաներ երազի երկիր, ուր ինձ բոլորը կճանաչեն, բացի բախտից… Հրաժեշտը ինչքան էլ ցավոտ լինի, իրական ցավից կձերբազատվեմ։ Հրեշտակի արցունքից կհասկանամ, որ ինձ երբևէ նախանձել են, իզուր չեմ ապրել…
 
Ժուլէթ Պետրոսյանի արձակ բանաստեղծությունների, աֆորիզմների «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» անդրանիկ ժողովածուից (տպագրված է «Նոյյան Տապան»  տպագրատանը, Երևան, 2018թ.):
 
«Նոյյան Տապան»-ն այսուհետ, ինչպես խոստացել էր, շարունակաբար կհրապարակի Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունները` նպատակ ունենալով դրանք հանրայնացնել, դարձնել գրականասեր ողջ հանրության սեփականությունը` ընթերցողներին հնարավորություն տալով հաղորդվելու Ժուլէթ Պետրոսյանի արվեստի հետ:
Տեղեկացնենք նաև, որ Երևանում, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացել է Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունների «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ» վեբ կայքի և ժողովածուի շնորհանդեսը: Հիշյալ ժողովածուի և Ժուլէթ Պետրոսյանի վերաբերյալ ընթերցողների կարծիքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` jpetrosyan.com:
«Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» ժողովածուն այս պահին վաճառվում է Երևանի «Բուկինիստ» (Մաշտոցի պողոտա, թիվ 20 շենք), «Նոյյան տապան» (Աբովյան- 8), «Անտարես» հրատարակչության «Հայ գիրք» (Աբովյան-16 Ա), Հայաստանի գրողների միության հարևանությամբ գտնվող «Նոր գիրք» (Բաղրամյան-3), ինչպես նաև ՄԳ (Աբովյան-44) գրախանութներում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գրական էջ