UCOM-ը կսկսի նորագույն IPHONE XS եւ XS MAX մոդելների գնման համար նախագրանցումը


UCOM-ը կսկսի նորագույն IPHONE XS եւ XS MAX մոդելների գնման համար նախագրանցումը

  • 14-09-2018 12:27:57   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Apple-ի պաշտոնական գործընկեր Ucom ընկերության կողմից հաստատված մարքետինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone Xs և Xs Max. մոդելների գնման համար նախագրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 21-ից։
 
Բուն վաճառքը կարող է մեկնարկել սեպտեմբերի 28-ից։ Իսկ iPhone Xr մոդելը ԱՄՆ-ում միայն հոկտեմբերի 17-ից հետո կլինի վաճառքում, հետևաբար աշխարհի մյուս երկրներում այն հասանելի կդառնա այդ ժամկետից հետո։
 
5,8-դյույմանոց OLED էկրանով iPhone Xs-ը, ինչպես նաև 6,5-դյույմանոց էկրանով iPhone Xs Max-ն օժտված են նոր՝Apple A12 Bionic պրոցեսորով, որի հիմքում 7-նանոմետրանոց տեխնոլոգիական լուծումն է։ Երկակի տեսախցիկն ունի 12 մեգապիքսել կետայնություն։
 
6,1-դյույմանոց IPS-էկրանով iPhone Xr-ն աշխատում է A12 Bionic պրոցեսորով և թողարկվում է վեց գույնով՝ սև, սպիտակ, կարմիր, դեղին, կապույտ և մարջանագույն։
 
 Apple ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնը, որտեղ ապագա բաժանորդներին կաջակցեն նախագրանցվելու ընթացքում:
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ