Ազատ տնտեսական գոտու տնօրեն է նշանակվել Զարմինե Զեյթունցյանը

Ազատ տնտեսական գոտու տնօրեն է նշանակվել Զարմինե Զեյթունցյանը

  • 24-10-2018 17:53:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ կառավարություն և ECOS ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր՝ Ազատ տնտեսական գոտու հիմնման վերաբերյալ, որի տնօրենի պաշտոնում նշանակվել է Զարմինե Զեյթունցյանը
 
Կնքված համաձայնագրի համաձայն՝ Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի դերը ստանձնել է ECOS ընկերությունը։
 
ԱՏԳ կազմակերպչի խնդիրներից են հանդիսանում ԱՏԳ ձևավորման և զարգացման գործառույթների իրականացումը, ԱՏԳ տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտների և ընկերությունների կառավարման և կազմակերպման համակարգի ներդրումը, ինչպես նաև ԱՏԳ-ի ռազմավարական առաջխաղացման մշակումն ու իրականացումը՝ առաջնակարգ մասնագետների, ՏՏ ընկերությունների և ներդրումնային հոսքերի ներգրավման նպատակով։ 
 
ԱՏԳ մասնակիցները և ՏՏ ոլորտի ստարտափները, որոնք ԱՏԳ էկոհամակարգի մի մասն են կազմելու, ԱՏԳ-ում գրանցվելիս ստանալու են ԱՏԳ ռեզիդենտի կարգավիճակ։ 
 
ECOS ԱՏԳ-ի ռեզիդենտների համար սահմանավելու է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ, ինչպես նաև այս ընկերություններն ազատվելու են շահութահարկից 25 տարի ժամկետով։ 
 
«ԱՏԳ զարգացման հաջորդ փուլը լինելու է ռեզիդենտների համար փաստաթղթերի փաթեթի նախապատրաստումը, ինչպես նաև ԱՏԳ տարածքի ձևավորումը՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան», - նշել է ECOS ընկերության կառավարող գործընկեր Իլյա Գոլդբերգը։
Հրազդանի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ ECOS ընկերությունը հայտարարել է ԱՏԳ գլխավոր տնօրենի պաշտոնում Զարմինե Զեյթունցյանին նշանակելու մասին։
 
Նոր պաշտոնում Զարմինե Զեյթունցյանի համար կարևորագույն առաջնահերթությունը հանդիսանալու է ԱՏԳ զարգացման ապահովումը՝ Հայաստանում բաշխման ցանցերի և արհեստական բանականության վրա հիմնված բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացման համար ենթակառուցվածքների ստեղծման ճանապարհով, ինչպես նաև ԱՏԳ ռեզիդենտների ցանկի ընդլայնման և ներդրումների ներգրավման միջոցով։
 
ԱՏԳ կառավարմանը զուգագեռ՝ Զարմինե Զեյթունցյանը պատասխանատու է լինելու նաև ամբողջ աշխարհում սփռված հայկական համայնքների հետ արդյունավետ և երկարաժամկետ հարաբերությունների հաստատման համար։ 
 
Զարմինե Զեյթունցյանի կառավարման ընթացքում Հրազդանի ԱՏԳ-ի հիման վրա ձևավորվող էկոհամակարգը հնարավորություն է ստեղծելու Հայաստանում հավասարարաչափ տարածքային զարգացում ապահովելու և արտասահմանյան մեծածավալ ներդրումներ և տեխնոլոգիաներ ներգրավելու համար։ 
 
«Անչափ ուրախ եմ ստանձնել Հրազդանի ԱՏԳ կառավարումը՝ Հայաստանում տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման հենց այս կարևոր փուլում, — նշել է Զարմինե Զեյթունցյանը։ — Ես հնարավորություն ունեմ աշխատելու ECOS ընկերության տաղանդավոր և մեծ արհեստավարժությամբ օժտված աշխատակիցների հետ, և մեր համատեղ ջանքերը կենտրոնացնել արդիական բիզնես-խնդիրների լուծման համար։ ԱՏԳ արդյունավետ աշխատանքների կազմակերպման համալիր մոտեցումը մասնակիցներից պահանջում է հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք միտված կլինեն իր ծավալով և մակարդակով յուրահատուկ մի էկոհամակարգի ձևավորմանը, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի մշակել համաշխարհային նշանակության նախագծեր։» 
 
Այս պաշտոնը ստանձնելուց առաջ Զարմինե Զեյթունցյանն աշխատել է որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ։ Ավելի վաղ Մոսկվայում, ապա՝ Լոս Անջելոսում աշխատել է ֆինանսական և բանկային ոլորտներում։ Զարմինե Զեյթունցյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Լոս Անջելոսի պետական համալսարանը՝ ստանալով Բիզնեսի կառավարման մագիստրոսի գիտական աստիճան։ 2010 թվականին տիկին Զեյթունցյանը վերադարձել է Լոս Անջելոսից, որպեսզի իր ներդրումն ունենա իր հայրենիքի զարգացման գործում, և աշխատել է այնպիսի ոլորտներում, ինչպիսինն են զբոսաշրջությունը, մարքեթինգը, ֆոնդահայթայթումը, նախագծերի կառավարումը՝ զբացեղնելով ղեկավար պաշտոններ։   
 
«Զարմինե Զեյթունցյանը հիրավի մեծ և արդյունավետ փորձ ունի միջազգային գործունեության կառավարման ոլորտում, ինչպես նաև մեծաքանակ կապեր ունի ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանում՝ ամենաբարձր մակարդակով։ Մեծ պատիվ է հրավիրել Զարմինե Զեյթունցյանին գլխավորելու ազատ տնտեսական գոտին և ղեկավարելու հայկական սփյուռքի հետ համագործակցության աշխատանքները», - նշեց ECOS ընկերության կառավորող գործընկեր Իլյա Գոլդբերգը։
 
Հրազդանի ԱՏԳ-ի մասին
Ազատ տնտեսական գոտին տեղակայված է Հայաստանում՝ Հրազդանի տարածքում, և դրա գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչը հանդիսանում է ECOS ընկերությունը։ ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ գործելու են մի շարք ենթակառուցվածքային ծառայություններ՝ սկսած կրթական-հաղորդակցական նախագծերից և հետազոտական լաբորատորիաներից մինչև էլեկտրոնային հարթակներ՝ նոր ձևավորվող նախագծերում ներդրումներ ներգրավելու համար։ 
 
ECOS-ի ազատ տնտեսական գոտու ռեզիդենտները ստանում են ԱԱՀ-ի 0 տոկոսանոց դրույքաչափ և 25 տարով ազատվում են շահութահարկից։ 
ԱՏԳ շրջանակներոում, Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա, ստեղծվելու է ECOS արդյունաբերական մայնինգի կենտրոնը, որը դառնալու է ինովացիոն ստարտափների համար նախատեսված տեխնոլոգիական կլաստերի մի մասը, ինչպես նաև ԱՏԳ-ի համար ծառայելու է որպես տվյալների պահպանման կենտրոն։ 
 
ECOS նախագծի մասին 
 
ECOS-ը ինովացիոն էկոհամակարգ է, որի կազմի մեջ են մտնում տվյալների կոնտրոններ, արդյունաբերական մայնինգ կոնտրոններ, վենչուրային հիմնադրամ, ինովացիաների մշակման համար ստեղծված հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ, աքսելերացիոն ծրագրեր և Հայկական բլոքչեյն համաժողով տեղեկատվական-կրթական ֆորումը։ 
 
ECOS նախագծի նպատակը Հայաստանում բարենպաստ պայմանների ստեղծումն է այնպիսի կազմակերպությունների համար, որոնք գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում և թողարկում են արտահանմանն ուղղված արտադրանք։ ECOS-ի նպատակներից է նաև բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ պրոդուկների մշակում իրականացնող ընկերությունների ինդուստիայի ձևավորումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների և փորձագետների ներգրավումը, կադրային, գիտաարտադրական և ֆինանսական ներուժի համակենտրոնացումը, ինչը անհրաժեշտ է ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման տեսանկյունից։  
ECOS-ի գործունեությունն ուղղված է Հայաստանում և դրա սահմաններից դուրս նորարարական տեխնոլոգիաների շուկայի զարգացմանը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն