ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին


ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

  • 31-10-2018 17:07:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահությունում հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորեց դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա նշեց, որ հայ-ռուսական գիտական կապերը միշտ ամուր են եղել:
 
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների միջև կնքված պայմանագրով նախատեսված համագործակցության ընթացքը, համատեղ իրականացվող ծրագրերը, նորանոր ծրագրերի իրականացման հնարավորությունները, երիտասարդ կադրերի փոխանակման հարցերը:
 
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դեսպան Սերգեյ Կոպիրկինին նվիրեց օրերս ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած ԱՊՀ գիտնականների II ֆորումի և ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների նյութերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն