ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ընտրություններին պատրաստվելու համար քիչ ժամանակ է տրված. panorama.am
03-11-2018 13:44:06 | Հայաստան | Մամուլի սրահ
panorama.am / Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները բավականին քիչ ժամանակ են թողել առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար։
«Ես ամեն դեպքում կարծում եմ, որ դա շատ քիչ ժամանակ է։ Բայց ես զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր իշխանությունը ցանկանում է կոնսոլիդացիա, ուզում է հանրային աջակցություն, աջակցություն իր լեգիտիմությանը»,-«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է նա՝ ելույթ ունենալով միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։