Նոր զարգացումներ. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում. «Օրվա թեման» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նոր զարգացումներ. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում. «Օրվա թեման» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 17-12-2018 14:33:07   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Արդյո՞ք ամեն ինչ կարգին է Հայաստանի եւ Ռուսաստանի՝ երկու ռազմավարական գործընկերների միջեւ։ Ինչու Ռուսաստանը դեռեւս չի շնորհավորել Հայաստանի նոր իշխանություններին նոր խորհրդարան ձեւավորելու կապակցությամբ։ Ինչո՞ւ է Ռուսաստանի դեսպանատունը նախընտրական շրջանը Հայաստանում անվանել «ընտրությունների ոչ դյուրին շրջան» եւ անհանգստություն հայտնել, որ որոշ ուժեր ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում: Ինչուները թերեւս շատ են։ 
 
Մի քանի օր անց Հայաստանում կանցկացվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, սակայն մինչ այժմ  Հայաստանի ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանից որեւէ արձագանք անցած ընտրությունների վերաբերյալ չի եղել։ Մինչդեռ Հայաստանի նոր իշխանություններին իրենց շնորհավորաքներն են փոխանցել Վրաստանի նախագահը, Գերմանիայի կանցլերը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը, Լիբանանի վարչապետը և այլոք։ Իսկ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը և ԵԱՏՄ անդամ մյուս երկրները լուռ են: 
 
Միայն Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում նկատել է, որ  Հայաստանում ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների և երկրի օրենքներին համապատասխան, իսկ նոր ձևավորվելիք կառավարության և խորհրդարանի հետ ռուսական կողմը կառուցողական երկխոսության է տրամադրված՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկու երկրների միջև փոխգործակցությունը: 
 
Այս ակնհայտ «անտարբերությունը» չի վրիպել հայ հասարակական ու քաղաքական շրջանակների տեսադաշտից, ինչը զանազան վերլուծությունների ու քննարկումների առիթ է դարձել: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Օրվա թեման