Ինչ պետություն ենք մենք այսօր կառուցում. ՀԱՀ (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)


Ինչ պետություն ենք մենք այսօր կառուցում. ՀԱՀ (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

  • 18-01-2019 14:15:04   | Հայաստան  |  Քննարկում



Հունվարի 18-ի  «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են «Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝  Արթուր  Արմինը,  Արթուր  Բաբայանը (մշակութաբան, հրապարակախոս), Արամ Գաբրիելյանը  (բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)։ 

Հաղորդումը հեռարձակվեց  ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի  «Նուռ»  հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV»  ֆեյսբուքյան խմբում։

«Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժման դիմումը Ազգային Ժողովին
 
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներ, ողջունում և շնորհավորում ենք ձեզ ժողովրդական վստահության հանձնագիր (ման-դատ) ստանալու առիթով։ 
Դուք բոլորդ, հիմնականում, նախկին վարչաօլիգարխիկ կառավարման համա-կարգը մերժող ժողովրդի կամքի արտահայտության շնորհիվ եք դարձել ժողովրդական պատգամավորներ։ Վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական կացութաձևում «Իշխա-նություն»՝ նշանակում է երկրի հիմնական հարստության աղբյուրների սեփականա-տիրություն։ Եվ ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, թե ինչպես է ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ սահմանման խախտումով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի սեփա-կանությունն օտարվել ու դարձել օտար երկրների և տեղական մասնավոր ընկերու-թյունների սեփականություն։ Հատկապես ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող միավորների հակաիրավական օտարումով մասնավորեցումն ու դրանց մենա-շընորհային կարգավիճակ տալը, երբ մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, աններելի հանցագործ ոտնձգություն էր մեր երկրի պետականության և ժողովրդի կյանքի անվտանգության նկատմամբ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համակարգն է ծնում թե՛ տոտալիտարիզմ, թե՛ այդ համակարգում առանցքային անձեր։ Եվ ուրեմն, առանց ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ դրույթին համապատասխան սեփականու-թյան իրավունքի կիրառության, և առանց ՀՀ քաղաքացիներին պատկանող երկրի հիմ-նական հարստության աղբյուրների արդարացի վերաբախշման, հնարավոր չէ նախ-կին վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մեջ կոսմետիկ փոփոխու-թյուններով ունենալ ժողովրդավարական պետություն։ Եվ քանի որ այսօրվա ՀՀ Ազ-գային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից սատարած «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը ենթադրում էր ոչ թե մեկ անձի պարզունակ մերժում, այլ վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մերժում, ապա մենք՝ «Համա-հայկական Ազգային Համաձայնություն» (ՀԱՀ) շարժման նախաձեռնող խմբի անդամ-ներս, առաջարկում ենք ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրակար-գում առաջին հերթին քննել հետևյալ կարևորագույն հիմնարար խնդիրները․
 
 
 
Ա) Տնտեսաքաղաքական գնահատական տալ նախկին երեք ՀՀ նախագահների 
ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) գործընթացներին և հանդես գալ՝ 
1) Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականության հակաիրավական օտար-ման դատապարտմամբ ու քրեական պատասխանատվության պահանջով,
2) Հայաստանի Հանրապետության յոթ և ավելի միլիարդ դոլարի չափով պարտքի ծախ-սումների մանրամասններն ի լույս հանելով,
3) ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող բիզնես միավորների նկատմամբ արտոնյալ մենաշնորհային կարգավիճակի արգելման նախագծով։  
 
Բ)  Փոխել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անիրավական դրույթն ու սահմանադրորեն ՀՀ ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության իրավունքը, քանի որ ՀՀ Անկախության Հռչակագրով (7-րդ կետ) հաստատված է՝ 
«7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակու-թային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:
Այս դրույթը վերահաստատված է 2015թ․-ին  ՀՀ Սահմանադրության  նախաբանում, սակայն նույն սահմանադրության 10-րդ հոդվածի  2-րդ կետով սահմանված է՝ «Ընդեր-քը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են», ինչը ակնհայ-տորեն հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին ու ՀՀ Սահմանադրության նախա-բանում ամրագրված «հայոց պետականության հիմնարար սկզբունքներին»: Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը չի եղել ՀՀ Սահմանադրության նախագծում, որը ներկայացված է եղել ժողո-վըրդի քննարկմանը, այլ անօրինական կերպով ընդգրկվել է ՀՀ Սահմանադրության տեքստում անմիջապես հանրաքվեից առաջ։
Ժողովրդավարական պետության հիմնական, առանցքային և ուղղակի խնդիրն է ժողովրդի սեփականության պաշտպանությունը արտաքին ու ներքին ոտնձգություն-ներից: Սակայն 2015թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրվել է տրա-մագծորեն հակառակը՝ բնական ռեսուրսների նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքը վերագրվել է պետությանը: Այսպիսով, տեղի է ունեցել ժողովրդի սեփակա-
 
 
 
նության յուրացում և այդ հանցագործությունն ամրագրվել է պետության բարձրագույն 
օրենքով, որից ավելի հակաիրավական ակտ անհնար է պատկերացնել: Այդ հակաիրա-վական դրույթը պետք է անհապաղ փոխել ու սահմանադրորեն ժողովրդին վերա-դարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության բնական իրավունքը:  
 
ՀՀ Ազգային Ժողովի hարգելի պատգամավորներ, 
Վերոնշյալ երկու հիմնարար խնդիրների նկատմամբ ձեր դրական դիրքորո-շումը, որն առանցքային է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքի և սեփա-կանության իրավունքի առումով, կլինի նախկին վարչաօլիգարխիկ համակարգի իրա-կան մերժում, և հայ ժողովրդի հավաքական ցանկությունը՝ հին համակարգի նկատ-մամբ հեղափոխությունը, իսկապես կմտնի իրագործման փուլ, որի համար դուք ստա-ցել եք ժողովրդի վստահությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի հանձնագիրը (մանդատը)։   
 
 
Արթուր Արմին Բաբայան 
(Մշակութաբան, հրապարակախոս) 
 
Ստեփան Սահակյան
(Ֆիզիկամաթեմատիկական 
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
 
Արամ Գաբրիելյան
(Բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական 
գիտությունների թեկնածու)
 
Հրաչիկ Հակոբջանյան
(Բանասիրական գիտությունների 
թեկնածու, դոցենտ)
 
Խաչատուր Խաչատրյան
(Գյուղատնտես)
 
Կարինե Հակոբյան
(Հասարակագետ, մշակութաբան)
 
 
 
 
 
 
Գևորգ Յազիչյան
(Պատմական գիտությունների թեկնածու)
 
Անի Կաղինյան
(Տնտեսագետ)
 
Վահե Անթանեսյան  
(Պատմաբան)
 
Բարսեղ Թումանյան
(Օպերային երգիչ, 
ՀՀ ժողովրդական արտիստ)
 
Սամվել Կարապետյան
(Մշակութաբան)
 
 
 
 
 
 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում