Վահան Շիրխանյանը համախմբում է հայ սպաներին (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
22-01-2019 16:24:43 | Հայաստան | Մամուլի սրահ
Հունվարի 22-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի անդամների ասուլիսը։
Թեման՝ «Ստեղծվել է «Սպաների Համահայկական Միություն» -ը։ Կազմակերպության նպատակը և առաքելությունը, կազմակերպիչներն ու անդամները, ծրագրերը, գործառույթների շրջանակները, նորընտիր կառավարության հետ համագործակցության հնարավոր ուղիները»։
Բանախոսներն են՝
Վահան Շիրխանյան - «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի ղեկավար
Էդուարդ Փոլատով - «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ, «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի անդամ
Հրազդան Մադոյան - ավագ լեյտենանտ, քաղաքական վերլուծաբան, ռազմական լրագրող
Հրաչյա Արզումանյան - Արցախի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար - Ստեփանակերտ (տեսակապով)
Նորադ Տեր-Գրիգորյանց - գեներալ - լեյտենանտ - Մոսկվա (տեսակապով)
Նարեկ Աբրահամյան - գեներալ - Բեյրութ (տեսակապով)
՝՝Սպաների Համահայկական Միություն՝՝ հասարակական կազմակերպության հայտարարությունը
Հայորդի սպաները
-Նկատի ունենալով հայության բնականոն գոյատևմանը սպառնացող վտանգների ուժգնացման միտումները
-Գիտակցելով ազգի առջև ծառացած ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, արժեհամակարգային և տնտեսական մարտահրավերներին միասնաբար դիմակայելու հրամայականը
-Հաշվի առնելով հայ ազգի պատմական անցյալից բխող եզրահանգումները և ներկայիս բազմաշերտ վտանգներին դիմակայելու համարաշխարհասփյուռ հայության ողջ ներուժի համախմբման անհրաժեշտությունը
-Համոզված լինելով, որ հզոր պաշտպանական համակարգի ստեղծումը ժամանակի պահանջն է և հրամայականը
-Փաստելով, որ հայսպան կոչված է արժանապատվորեն կրելու ազգի և պետության հանդեպ ունեցած իր պատասխանատվությունը
Հռչակում են՝՝Սպաների Համահայկական Միություն՝՝ կազմակերպության ստեղծումը և կոչ է անում բոլոր հայ սպաներին անդամագրվել Միությանը
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.ԱՐTV
2.NT.am
3.Factor.am
4.Newsarmenia.am
5.Ա1+
6.Հանրային Ռադիո
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։