«Օրվա թեման». Իշխանության տակ նախկինների կողմից դրված ականները սկսել են պայթել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Օրվա թեման». Իշխանության տակ նախկինների կողմից դրված ականները սկսել են պայթել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-01-2019 17:13:15   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Վերջին օրերին Հայաստանի հանրությունը բուռն քննարկում է այն հարցը, թե արդյո՞ք իրավունք ունեն մարզպետները տարեվերջին իրենց բյուջեներում մնացած գումարները վերցնեն իրենց՝ որպես պարգևատրում։ Ինքնապարգևատրում կատարելուց բացի իրենք պարգևատրել են նաև մարզպետարանների աշխատակիցներին։ Հանրությունը բացատրություններ է պահանջում իշխանություններից։ 
 
Պարզվեց, որ ինչպես և նախկինում, այսօր ևս պետական կառավարման շատ մարմիններ ստացել են այդ պարգևատրումները՝ 13-րդ աշխատավարձը։ Սա, ըստ վարչապետի,  շատ երկար տարիների ավանդույթ է և դիտարկվում է որպես աշխատավարձի մաս։ 
 
Պարզվեց նաև, որ լուծարված խորհրդարանի պատգամավորներն են անգամ պարգևավճար ստացել։  
 
Թե ինչպե՞ս կքանդի ներկայիս իշխանությունը, վարչապետի բնորոշմամբ՝ «աշխատավարձերի հետ կապված թնջո՞ւկը»՝ հարցերից մեկն է։ Այլ հարց է՝ կքանդվե՞ն արդյոք մյո՛ւս «իներցիո՛ն թնջուկները», որոնք հնարավոր է պարունակեն կոռուպցիոն ռիսկեր․․․հատկապես եթե նախկին իշխանությունները հրաշալի գիտեն բոլոր այդ թնջուկների մասին և ժամանակ առ ժամանակ ջրի երես են դուրս բերելու: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Օրվա թեման