<<Ասիայի երեխաները >> ` ՄՕԿ –ի հովանու ներքո


<<Ասիայի երեխաները >> ` ՄՕԿ –ի հովանու ներքո

  • 05-02-2019 11:44:17   | Ռուսաստան  |  Սպորտ

Սախալինում փետրվարի 9 -16 –ը ՄՕԿ –ի հովանու ներքո  առաջին անգամ կանցկացվեն   << Ասիայի երեխաներ >> անվանումով ձմեռային միջազգային մարզական խաղեր: Ծրագրում ընդգրկված է ութ մարզաձև. լեռնադահուկ, սնոուբորդ, բիաթլոն, դահուկավազք, դահուկացատկ, գեղասահք, շորթ- տրեկ և հոկեյ:
 
Խաղերում հանդես կգան 20 երկրների երեք հազար մասնակիցներ: Կազմկոմիտեին թույլատրվել է օգտագործել  միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշը: Այն կնպաստի մասնակիցներին` պատանի հասակից գնահատել օլիմպիական գաղափարներն ու արժեքները:
 
20 երկրների պատվիրակների թվում կլինեն  նաև Հայաստանի ներկայացուցիչները:
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ