«Օրվա թեման». Ցավոտ հետևանքներով սկիզբ. Երևանը վերադարձնում են տերերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Օրվա թեման». Ցավոտ հետևանքներով սկիզբ. Երևանը վերադարձնում են տերերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-03-2019 18:20:33   | Հայաստան  |  Օրվա թեման



Երևանի նոր իշխանությունները հայտարարել են, որ մայրաքաղաքին են վերադարձնելու երբեմնի մշակութային դիմագիծը: Երկար տարիներ շատերի համար անհնար թվացող այդ գործընթացն ի վերջո սկսված է:
 
Առաջին հերթին մաքրվում է Օպերայի և բալետի Ազգային թատրոնի շենքի հարակից տարածքը՝ քաղաքապետի բնորոշմամբ՝ այն ազատագրվում է, որպեսզի կանաչապատվի:  
 
Սրճարանների ապամոնտաժումը, բնականաբար,  չէր կարող անխոչընդոտ անցնել. պայմանագրի դադարեցման մասին  ծանուցում այդ հատվածում գործունեություն ծավալող սրճարանատերերը նախապես էին ստացել, սակայն տարածքը ինքնակամ լքելու պահանջը չցանկացան կատարել. փողոցներ փակեցին, ընդվզեցին: Քաղաքապետարանը մինչդեռ անցավ գործի:
 
Եվ այսպես՝ մի կողմից քաղաքային իշխանություններն են իրենց պնդումներով, որ Երևանն արդեն տեր ունի և թույլ չեն տալու աղավաղել մայրաքաղաքի դիմագիծը, մյուս կողմից աշխատանքից զրկվող քաղաքացիներն են: 
 
Մի կողմից օրինականություն հաստատելու և միայն օրենքով գործելու իշխանությունների կամքն ու հանրային պահանջն է, մյուս կողմից այդ օրինականության հաստատման ցավոտ գործընթացից տուժող քաղաքացիները. 
 
Իսկ ինչպես վարվել, որպեսզի Հայաստանում և օրենքի գերակայություն հաստատվի, և  քաղաքացին չտուժի: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Օրվա թեման