Ucom-ն առաջարկում է ավելի մեծ ծածկույթով որակյալ Wi-Fi և անլար TV ծառայություն


Ucom-ն առաջարկում է ավելի մեծ ծածկույթով որակյալ Wi-Fi և անլար TV ծառայություն

  • 29-03-2019 17:10:26   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ucom-ն առաջարկում է ավելի մեծ ծածկույթով որակյալ Wi-Fi և անլար TV ծառայություն 804 Mesh սարքերից օգտվելու պայմանով։ GigaCenter սարքերի միջոցով Premium Wi-Fi ծառայությունից օգտվելու դեպքում բաժանորդները կկարողանան միանալ նաև Premium Wi-Fi Plus ծառայությանը, որը տրամադրվում է նշյալ 804 Mesh սարքի միջոցով: 
 
«5 ԳՀց հաճախականության վրա միանալով GigaCenter-ին՝ սարքը շարունակում է Wi-Fi տարածել միացման կետից մինչև 60 մետր շառավղով: 804 Mesh սարքը թույլ է տալիս նաև օգտվել IPTV ծառայությունից: Դուք կարող եք տեղադրել այն հեռուստատեսային ծառայությունների համար նախատեսված STB սարքի կողքին, իսկ այնուհետև միացնել նշված երկու սարքերը կարճ մալուխով», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Այսպիսով, Premium Wi-Fi Plus ծառայությունից օգտվելիս բաժանորդները հնարավորություն են ստանում ոչ միայն մեծացնել Wi-Fi շառավիղը, այլև վայելել հեռուստատեսային ծառայությունը՝ հնարավորինս խուսափելով ավելորդ լարանցումներից: Մանրամասները՝ https://ucom.am/premium-wifi-plus/hy հասցեով։
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ