Արցախում զինծառայող է վիրավորվել


Արցախում զինծառայող է վիրավորվել

  • 17-06-2019 18:27:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից:
 
 
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական