Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին 18 մլն դոլար էր փոխանցվել. Գլխավոր դատախազ


Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին 18 մլն դոլար էր փոխանցվել. Գլխավոր դատախազ

  • 19-06-2019 17:09:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում, անդրադառնալով Քոչարյանին կաշառքի դրվագով ներկայացված մեղադրանքին, հայտարարեց, որ այն ժամանակ Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին 18 մլն դոլար է փոխանցվել:
 
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատական նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ խոսքը իր եղբոր մասին է, քանի որ 2007 թվականին նա է եղել 27 տարեկան:
 
“Ոչ թե գումար է փոխանցվել, այլ հաշվի շարժի մասին էր խոսքը: Ես շնորհակալ եմ պարոն Գլխավոր դատախազին, որ փաստորեն փարատեց այդ միլիարդավոր դոլարների մասին կարծիքները և խոսում է դրանից շատ ցածր գումարի մասին: Նա դա ասաց կաշառքի դրվագի հետ կապված: Ասաց՝ այ այս տարիներին իր մոտ շարժ է եղել: Ասում են՝ այս կինը՝ Սիլվա Համբարձումյանը նման բան հայտարարեց, այստեղ էլ այսքան գումար կա: Բայց ոչ մի կերպ դրանց կապը չկա, ոչ էլ նման ցուցմունք կա»,- ասաց Լևոն Քոչարյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play