Դիլիջանում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» խորագրով համաժողով-ցուցահանդեսը
22-06-2019 11:27:23 | Հայաստան | Մամուլի սրահ
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 22-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողով-ցուցահանդեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տավուշի մարզի ռազմավարկան զարգացման ներուժի մասին իր դիտարկումները կներկայացնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայաստանում Եվրոպական միության կողմից իրականացվող բիզնես աջակցության ծրագրերի վերաբերյալ ելույթ կունենա Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզան:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը և ՄԱԿ-ի զարգացման մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը կներկայացնեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող Հայաստանի տնտեսական զարգացմանը աջակցող ծրագրերը: Համաժողովին Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու ծրագրերը կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Իրենց ներդրումային ծրագրերն էլ կներկայացնեն Տավուշի մարզի մի շարք ձեռներեցներ և արտադրող ընկերություններ:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Տավուշի մարզի արտադրատեսակներին, որոնք ցուցադրված կլինեն առանձին տաղավարներով:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։