Քյու Դոնգյուն Չինաստանից ընտրվել է ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն
24-06-2019 15:51:08 | ԱՄՆ | Մամլո հաղորդագրություն
24 hունիսի 2019, Հռոմ –Չինաստանի ներկայացուցիչ Քյու Դոնգյուն ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն:
Դոնգյուն հավաքել է ձայների ճնշող մեծամասնությունը` հնարավոր 191 ձայներից 108-ը:
Ընտրությունները տեղի են ունեցել ՊԳԿ-ի բարձրագույն կառավարման մարմնի՝ ՊԳԿ կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի ընթացքում (22-29 հունիսի 2019 թ.):
Քյու Դոնգյուն ծնվել է 1963 թվականին և զբաղեցնում է Չինաստանի գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը:
Նրա մասին ամբողջական տեղեկությունը կարող եք կարդալ այստեղ (էջ 15):
Քյու Դոնգյուն կդառնա ՊԳԿ-ի թվով 9-րդ գլխավոր տնօրենը:
Նոր գլխավոր տնօրենը, ով կհաջորդի բրազիլացի Խոսե Գրացիանո դա Սիլվային, պաշտոնը կստանձնի 2019 թ. օգոստոսի 1-ին՝ պաշտոնավարելով մինչեւ 2023 թ. հուլիսի 31-ը:
ՊԳԿ-ի գլխավոր տնօրենները
1945 թ.-ին ՊԳԿ-ի ստեղծումից ի վեր, կազմակերպությունը ունեցել է 8 տնօրեն`
•Ջոն Բոյդ Օրր, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, 1945-1948
•Նորիս Է. Դոդդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 1948-1954
•Ֆիլիպ Վինսենթ Քարդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 1954-1956
•Բինայ Ռանջան Սեն, Հնդկաստան, 1956-1967
•Ադդեկե Հենդրիկ Բոերմա, Նիդերլանդներ, 1968-1975
•Էդուարդ Սաոումա, Լիբանան, 1976-1993
•Ժակ Դիուֆ, Սենեգալ, 1994-2011
•Խոսե Գրացիանո դա Սիլվա, Բրազիլիա, 2011-2019