ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման հարցերն ուշադրություն են պահանջում. Պուտին.«Արմենպրես»


ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման հարցերն ուշադրություն են պահանջում. Պուտին.«Արմենպրես»

  • 24-06-2019 19:25:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման, դրա մասնակից երկրներին պաշտպանունակության ուժեղացման հարցում օժանդակություն ցուցաբերելու հետ կապված հարցերը գերակա ուշադրություն են պահանջում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Անտարակույս, գերակա ուշադրություն Է պահանջում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման, դրա մասնակից երկրներին պաշտպանունակության ուժեղացման հարցում օժանդակություն ցուցաբերելու հետ կապված հարցերը»,-ասել Է Պուտինը օտարերկրյա պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում: Նիստի բաց մասի սղագրությունը հրապարակված Է Կրեմլի կայքում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը