Փրկարարները երեխայի դին գտել են ջրանցքում ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա.ԱԻՆ


Փրկարարները երեխայի դին գտել են ջրանցքում ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա.ԱԻՆ

  • 25-06-2019 10:55:46   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձեւ խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ եւ Սեւան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը:
 
Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են Ն.Գ.-ի (ծնված 2009 թ.) դին, դուրս բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն