«Արազա» ԲՀԿ-ն մշակել է «Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման» ՈՒՂԵՑՈՒՅՑ
26-06-2019 11:30:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հունիսի 26-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի հանրային իրազեկման նպատակով:
Բանախոսներն են
Ներսես Աղաբաբյանը - ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան
Նարինե Մաիլյանը - մոնիթորինգի փորձագետ ,
Թամարա Աբրահամյան - «Արազա» ԲՀԿ նախագահ
Թեմայի վերաբերյալ,
Ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ են իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող Հանրային պաշտպանի գրասենյակների, արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների գնահատման մոնիթորինգի զեկույց: Զեկույցում արձանագրված կարևոր խնդիրներից է` իրավունքի և դրա իրացման հարցում արտադատական համակարգի մասին աշխատողների և գործատուների իրազեկվածության ցածր մակարդակը: Խիստ կարևորելով աշխատողների ու գործատուների իրազեկվածության բարձրացման օրակարգային այս խնդիրը, «Արազա» ԲՀԿ-ն մշակել է “Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման” ՈՒՂԵՑՈՒՅՑ, որն էլ կներկայացվի ասուլիսի ընթացքում։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։