Ուղիղ հեռարձակում. «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում ասուլիս- քննարկման
28-06-2019 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հունիսի 28-ին ժամը 12:00-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս- հրապարակային քննարկում՝ պատկան մարմինների և շահառու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև:
Ասուլիսին կմասնակցեն ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը, մոնիթորինգի փորձագետ Նարինե Մաիլյանը, սոցիոլոգ Մարինա Գալստյանը և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Հավելենք, որ ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ է իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակների,
արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել
է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների մոնիթորինգի զեկույց: Զեկույցում իրավիճակի վերաբերյալ եզրակացությունների հիմքով ամփոփվել են հասցեական առաջարկներ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Թամարա Աբրահամյանին
Բջջ. 077.69.04.67 համարով, կամ 22.70.97 հեռախոսահամարով
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։