Ավելի քան 600 մասնակից եւ խոստումնալից պայմանավորվածություններ. ամփոփվել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը


Ավելի քան 600 մասնակից եւ խոստումնալից պայմանավորվածություններ. ամփոփվել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

  • 02-07-2019 16:08:49   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
«Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը, որն անցկացվեց հունիսի 24-28-ը` ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երևանում և Վանաձորում համախմբեց շուրջ 600 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։ 
 
Շաբաթն առանձնացավ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական սեմինարներով, ցուցադրություններով և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներով։ Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:  
 
Կայացած մասնագիտական քննարկումները, որոնց թվում մեծամասնություն կազմեցին Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված էին ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն: 
 
Շաբաթվա ընթացքում ստորագրվեց երեք հուշագիր։ Առաջին հուշագիրը ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջեւ։ Դրա շրջանակում արդեն մեկնարկել են Ռուանդայի եւ Եթովպիայի հետ տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանն ուղղված նախապատրաստական աշխատանքները: 
 
Երկրորդ հուշագիրը ստորագրվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ: Հուշագիրը նախատեսում է համատեղ բարձր տեխնոլոգիական կրթական ծրագրերի իրականացում, Հայաստանում և Ֆրանսիայում գործող համալսարանների միջև համագործակցության հնարավորությունների ձևավորում, երկու երկրների հետազոտական կենտրոնների եւ մասնավոր հատվածի միջ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ