Նախորդ իշխանությունների կողմից մերժված իմ բարեգործական ծրագիրն այսօր իրողություն է. Ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյան
08-07-2019 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հուլիսի 8-ին ժամը 12:00-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս։
Թեման՝ «Ռուսաստանաբնակ սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը հուլիսի 1-5-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում իրականացրել է տեղաբնակների ընդունելություն։ Ծրագրի նպատակը, արձանագրված արդյունքները և սոցիալական որոշ խմբերին՝ զինվորական ծառայողներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, 1-ին կարգի հաշմանդամներին և բնածին պատալոգիաներ ունեցողներին տրված արտոնությունները, համագործակցության ներկայիս շրջանակները, առաջարկներ և հետագա անելիքներ»։
Բանախոսներն են՝
Շուշաննա Սիմոնյան – բժշկուհի, սիրտ-անոթային, անոթային եւ պլաստիկ վիրահատությունների վիրաբույժ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր,
Ռադիկ Խամոյան - Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահ,
Ալվարդ Նիկողոսյան - Ազատամարտիկ ՀԿ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր,
Արամո Թորգոմյան - «Հայոց Ազգային Բանակում» (ՀԱԲ) ռազմական հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ,Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր,
Էդուարդ Փոլադով - «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։