Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյան
16-07-2019 15:56:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է գրել է.
« Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով:
Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: