Օդի ջերմաստիճանը կբարձրանա


Օդի ջերմաստիճանը կբարձրանա

  • 16-07-2019 17:17:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 16-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 
 
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 
 
Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Երևան քաղաքի հուլիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`          40.10C (2000 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`             14.20C (2007 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`         26.60C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ.
 
 
Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն