Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի (ArmSIG) երրորդ հոսքը մեկնարկել է հուլիսի 15-ից


Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի (ArmSIG) երրորդ հոսքը մեկնարկել է հուլիսի 15-ից

  • 16-07-2019 17:59:15   | Հայաստան  |  Հասարակություն

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը ս.թ. հուլիսի 15-ից հայտարարում է Ինտերնետ կառավարման (ԻԿ) հայկական դպրոցի (ArmSIG) 3-րդ հոսքի մեկնարկը: Այս դասընթացը նախատեսված է հասարակության տարբեր շահառու խմբերի ներկայացուցիչների համար։ 
 
Դպրոցի ընդունելությունը մրցութային է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը։ Ընտրված մասնակիցները կանցնեն 3-օրյա անվճար դասընթաց սեպտեմբերի 11-13-ը՝ Երևանում: Դպրոցում կդասավանդեն ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության համապատասխան վկայական։ 
 
Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են ներկայացվել նաև անգլերեն լեզվով:
Դասընթացի ծրագրի մասին մանրամասները հասանելի են armsig.am կայքում։
 
ԻԿ դպրոցի նպատակն է միավորել հասարակության ակտիվ և նպատակասլաց ներկայացուցիչների եւ ներգրավել նրանց Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերի քննարկումներին, ծանոթացնել ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման գործընթացներին։ 
 
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն շուրջ 25 տարի ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում Ինտերնետի զարգացման ոլորտում։ Կազմակերպությունը վերջին 5 տարիների ընթացքում վարում է ՀՀ Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները, ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության հետ համատեղ կազմակերպել է հայկական Ինտերնետ կառավարման 4 համաժողով։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ
 
Պարզաբանումների համար՝
 
   Հեռ․՝ 060-272218, 091-527802
   Էլ․փոստ՝ isoc@isoc.am
   Կայք՝ armsig.am 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն