Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին


Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին

  • 16-07-2019 18:34:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ կատարվում են շուրջ 15 տեսակի և 46 ենթատեսակի փորձաքննություններ: Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի և Կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանի ուղեկցությամբ նախարար Բադասյանը շրջայց է կատարել Կենտրոնում, ծանոթացել աշխատակիցների հետ, կառույցի գործունեությանը, փորձաքննությունների կատարման պայմաններին, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակին: 
 
Նախարարը, կարևորելով լաբորատոր սարքավորումների արդիականացման հարցը, Կենտրոնի տնօրենին հանձնարարել է կարիքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել՝ հնարավորության դեպքում նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:  
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղած հնարավորությունները:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն