Նախիջևանի կրակոցների հետևում երևում են Էրդողանի ականջները. Փորձագետ


Նախիջևանի կրակոցների հետևում երևում են Էրդողանի ականջները. Փորձագետ

  • 17-07-2019 14:41:29   | Հայաստան  |  Հասարակություն

 
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանն անդրադառնալով այսօր գիշեր Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցներին՝  իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Նախիջևանի կրակոցների հետևում երևում են Էրդողանի ականջները...
 
Անկարան զորքեր ա կուտակում Սիրիայի սահմանին, փորձում ա ճեղքել Վաշինգտոնի հովանու ներքո գործող Արևելյան Միջերկրականի Հունաստան-Իսրայել-Կիպրոս էներգետիկ առանցքը՝ Կիպրոսի ԲՏԳ-ում ապօրինի գործողություններով, սրում ա իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ։ 
 
Էս ամենը նաև Արևմուտք-Թուրքիա հակասությունների հետևանք են։ Ս-400 համալիրների մատակարարումը խորացնելու ա տարաձայնությունները ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, խոսում են ՆԱՏՕ-ում Անկարայի դերի վերանայման մասին: 
 
ԵՄ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների կապակցությամբ։ Հիշեցնեմ, որ ԵՄ շահագրգռված է Արևելյան Միջերկրականի բնական գազի պաշարներով, նախատեսվում է մինչև 2025թ. ավարտել EastMed գազամուղը, որը գազը Իսրայելից Կիպրոսի ու Հունաստանի տարածքով կհասցնի Եվրոպա (Իտալիա): 
 
Ինչու նաև Նախիջևան ու Հարավային Կովկաս, քանի որ Արևմուտքում այսօր առավել մեծ ուշադրություն են դարձնում տարածաշրջանին՝ նվազեցնելու Անկարայի, Մոսկվայի ազդեցությունը։ Դրան գումարվում է նաև տարածաշրջանում Թեհրանի զսպման Վաշինգտոնի ջանքերի ակտիվացումը»: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն