Բացառում եմ, որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ. Վալերիյ Օսիպյան.Tert.am


Բացառում եմ, որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ. Վալերիյ Օսիպյան.Tert.am

  • 18-07-2019 19:03:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իջևանում ոստիկանության գործողությունները բխել են օրենքից, եղել են համարժեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
 
Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված անձանց, ըստ Օսիպյանի, սպասվում է օրենքով նախատեսվածը: Խոսելով ոստիկանության գործողությունների մասին, որոնք, ըստ տեղի բնակիչների, «բռնի են եղել», ոստիկանապետն ասաց, որ չափազանցված է, իրականությանը չի համապաստասխանում:
 
«Երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և խոչընդոտել ոստիկանության օրինական գործողությունները, չեմ բացառում, որ դրանց ընթացքում կապտուկներ առաջանան: Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ, բացառում եմ, հնարավոր չէ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
 
Նա նշեց, որ ինքը հավանել է Իջևանը, դեռ մնալու է Իջևանում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը