Հայ Ավետարանչական Ընկերակցությունը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կհամագործակցեն՝ հանուն սահմանամերձ Տավուշի մարզի Կիրանց համայնքի երեխաների


Հայ Ավետարանչական Ընկերակցությունը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կհամագործակցեն՝ հանուն սահմանամերձ Տավուշի մարզի Կիրանց համայնքի երեխաների

  • 30-07-2019 18:38:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



2014 թ․ մեկնարկեց վեց հեղինակավոր կազմակերպություններից կազմված Կոնսորցիումի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։ Ներկայումս Կոնսորցիումին անդամակցում են՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ), «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամը» (COAF), «Զարգացման սկզբունքներ»-ը, «Հայ Օգնության Ֆոնդը», «Վորլդ Վիժն Հայաստան»-ը (World Vision), «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը (ԴՀ), «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը» (World Council of Churches), «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը» (AGBU), «Հայկական Կարիտաս»-ը և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը:
 
Կոնսորցիումի համագործակցության առաջին փուլում ԴՀ հատուկ վերապատրաստումն անցած ինֆորմատիկայի ուսուցիչը ԱՀԱԸ ֆինանսավորմամբ Ճամբարակի շրջանի  Մարտունի համայնքում 2 տարի շարունակ ակտիվ աշխատանքներ կատարեց՝ ինչպես դպրոցական ծրագրի, այնպես էլ արտադպրոցական և համայնքային ծրագրերի մակարդակով: Արտադասարանային աշխատանքի շրջանակներում ստեղծվեցին առաջնորդության, ծրագրավորման, անգլերենի սիրողական խմբակներ: Արդյունքում դպրոցում ձևավորվեց փոխհարաբերությունների նոր մշակույթ և դպրոցական կյանքն աննախադեպ զարգացում ունեցավ։
 
2018թ․ սկսվեց Կոնսորցիումի համատեղ գործունեության նոր փուլը՝ Տավուշի մարզի Նավուր և Կիրանց սահմանամերձ համայնքներում աշխատելու համար։ Հաշվի առնելով նախորդ համայնքում ԴՀ ուսուցչի ունեցած մեծ ներազդեցությունը՝ ԱՀԱԸ և ԴՀ համագործակցությունը կշարունակվի նաև Տավուշի մարզի Կիրանց համայնքում, ուր սեպտեմբեր ամսից կգործուղվի ԴՀ կողմից վերապատրաստված ռուսաց լեցվի ուսուցիչը և կիրականացնի ինչպես տվյալ առարկայի դասապատրաստում, այնպես էլ համայնքային ներազդեցության բազմակողմանի ծրագրեր։
 
Այս նպատակով 2019թ․ հուլիսի 26-ին Կոնսորցիումի անդամ երկու կազմակերպությունները հանդիսավոր կերպով ստորագրեցին Տավուշի մարզի Կիրանց համայնքում իրենց համագործակցության պայմանագիրը, ըստ որի ԴՀ ուսուցիչը ԱՀԱԸ և ԴՀ համատեղ ֆինանսավորմամբ կաշխատի այս համայնքի հիմնական դպրոցում և ակտիվորեն կնախաձեռնի համայնքային զարգացման և ներազդեցության ծրագրեր։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն