Շտապ հավաք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով. ՀԲՃ


Շտապ հավաք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով. ՀԲՃ

  • 15-08-2019 00:45:32   | Հայաստան  |  Հասարակություն

Շտապ հավաքվում ենք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով։
 
Տարածեք և հրավիրեք ձեր ընկերներին։
 
Էլարդ լիբանանյան ընկերությանը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի (ՇՄԱԳ, ԲՍԱԳ) ուսումնասիրության արդյունքները, որոնք օգոստոսի 14-ի երեկոյան հանրայնացվեցին (http://investigative.am/…/amulsar-porcaqnnutyan-ezrakacutyu…)։
Ի տարբերություն 5-հատորների մի քանի հարյուր էջում փորձաքննական փաստերի և եզրակացությունների առկայությանը, որոնցով ապացուցվում են Լիդիանի կողմից ՇՄԱԳ-ում տեղ գտած թերությունները և բացասական ազդեցությունը՝ օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեի քննիչ Յու․ Իվանյանը մամլո ասուլիսում չանդրադարձավ դրանց։
 
Հավաքվում ենք ՀՀ կառավարության գլծավոր մասնաշենքի մոտ, որպեսզի Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնենք հատվածներ այդ ուսումնասիրությունից։
 
Փաստացի, ուսումնասիրությունը հավաստում է, որ եղած ՇՄԱԳ-ով և նախատեսված միջոցառումներով Ամուլսարում հնարավոր չէ նման ծրագրի իրականացումը։
 
Սա շատ շտապ հավաք է, խնդրում ենք ինքնակազմակերպվել, պատրաստել պլակատներ ուսումնասիրության գլխավոր փաստարկների մեջբերումներով և ձեր անձնական ուղերձներով։ Իվենթի էջում բոլորը կարող են նման մեջբերումներից նկարներ (սկրինշոթ) անել և տեղադրել՝ գրելով փաստաթղթի անունը և էջը։
 
ՀԲՃ
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play