«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը


«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

  • 16-08-2019 18:56:22   | Հայաստան  |  Բարեգործություն

Համացանցում տարածվել է 21-ամյա Արամ Վարդանյանին օգնելու կոչը, և շատերը նույն խնդրանքով դիմում են նաև մեր հիմնադրամին, ուստի հարկ ենք համարում հստակեցնել հետևյալը․
 
օգոստոսի 15-ին Արամ Վարդանյանի եղբայրն այցելել է Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գրասենյակ, և նրան ներկայացվել են հիմնադրամի շահառու դառնալու համար անհրաժեշտ պայմանները։
Ըստ եղբոր խոսքերի՝ դեռևս հստակ չէ Արամի գլխուղեղում նորագոյացության բարորակ կամ չարորակ բնույթը։ Հուսով ենք՝ հետազոտությունների արդյունքում կպարզվի, որ այն բարորակ է։ 
Հակառակի՝ քաղցկեղ ախտորոշման պարագայում Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը պատրաստակամ է ամբողջությամբ հոգալ Հայաստանում Արամի բուժման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես որ անում ենք հիմնադրամի բոլոր շահառուների դեպքում։ Հետագայում բարդությունների ի հայտ գալու պարագայում Հայաստանի բժիշկները կխորհրդակցեն օտարերկրյա համապատասխան մասնագետների հետ և Հայաստանում բուժման անհնարինության դեպքում Հիմնադրամը հնարավորինս կաջակցի դրսում Արամի բուժման կազմակերպմանը։
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play