Մատուռն ամբողջությամբ այրվել է


Մատուռն ամբողջությամբ այրվել է

  • 17-08-2019 14:00:19   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:12-ին:
 
Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող մատուռն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է:
Նոյյան տապան  -   Հասարակություն