Պաշտպանության բանակում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը


Պաշտպանության բանակում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

  • 19-08-2019 13:17:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 19-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու գործում:
 
Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն