Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան(Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը


Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան(Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը

  • 19-08-2019 18:29:03   | Հայաստան  |  Հասարակություն


Օգոստոսի 1-ին Օպերային թատրոնի համերգասրահը կրկին լեփ-լեցուն էր՝ մենահամերգով հանդես էր գալիս Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան։ Հովիկ Ստուդիոն այս անգամ կրկին ընտրել էր նոն-ստոպ ներկայացման ձևաչափը և համերգի առաջին բաժնում հանդիսատեսին ներկայացրեց "Կփնտրեմ քեզ իմ երազներում" պարային դրաման։ Ներկայացման բեմադրիչ Գագիկ Հայրապետյանը ,ով մարմնավորում էր նաև գլխավոր հերոսներից մեկի կերպարը ,կարծիք հայտնեց,որ հանդիսատեսի հուզական աշխարհը կարծես թե հաջողվել է մի փոքր ալեկոծել, և նրանք իսկապես բավարարված են եղել։Դերերում էին նաև Քնարիկ Ավագյանը,Էլինա Դանելյանը,Մհեր Մարգարյանը,Նունե Մարտիրոսյանը և էլի շատերը։ Այս սիրո պատմության սցենարի հեղինակը Իշխան Գասպարյանն էր՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։ Նրա խոսքով այսուհետև ակադեմիան ժամանակ առ ժամանակ անդրադառնալու է ներկայացումների իրագործմանը և առաջիկայում պատրաստվում է կյանքի կոչել մի շատ մեծ մտահաղացում այս նույն ձևաչափով, որի մանրամասների մասին առաջիկա հարցազրույցներից մեկում անպայման կանդրադառնա։ Եթե ներկայացման մեջ ներգրավված էր մասնավորապես Հովիկ Ստուդիոյի հիմնական կազմը, ապա համերգի երկրորդ բաժնում արդեն հաստատության տարբեր մասնաճյուղերի հաշվետու ծրագիրն էր՝ ըստ տարիքային խմբերի ։ Բեմն ինչպես միշտ հարյուրավոր սաների հյուրընկալեց։ Հանդիսատեսը ծանոթացավ ոչ միայն ծրագրում տեղ գտած տարբեր պարային ոճերում բեմադրված գեղեցիկ համարներին, այլ նաև հասցրեց ժպիտով և ծիծաղով դիմավորել ծրագրի ամենափոքր մասնակիցների՝ 3-ից 5 տարեկանների զավեշտալի ելույթները։ Իշխան Գասպարյանը նշում է,որ փոքրիկներին մեծ բեմ բարձրացնելը և հանդիսատեսի ծափերին արժանացնելը հենց ստրատեգիայի կարևոր կետերից մեկն է՝ այն է երեխաներին վաղ տարիքից սիրահարեցնել բեմին և արվեստի մթնոլորտին։ Համերգային ծրագրին առանձնակի փայլ հաղորդեցին հեռուստառադիոհաղորդավարներ Կարեն Մոլիտվինն ու Արմինե Ճաղարյանը։ Մի քանի հոգուն հարազատ կատարումներով էլ հանդես եկավ ժողովրդական երգիչ Արմեն Հայրապետյանը։ Ներկաների լավ արձագանքները կրկին նշան հանդիսացան սեպտեմբերյան բուռն փորձաշրջանի և ընդունելության հայտարարման համար։ Ակադեմիան պաշտոնապես սկսում է նոր ուսումնական տարին սեպտեմբերի 2-ին՝ Մոսկվայի մերձմոսկովյան քաղաքների 12 և Հայաստանի 6 մասնաճյուղերում։ Մասնավորապես Հայաստանում նրանք ներկայացված են Երևանում ՝ Պարոնյան և նորաբաց Մալաթիա մասնաճյուղով, ինչպես նաև Արտաշատում, Աբովյանում,Ավշարում և Էջմիածնում։ Դե ինչ այս հզոր պարային կառույցի հաջողության գրավականը իսկապես նրանց միասնությունն է և թիմային աշխատանքը։ Մաղթենք նրանց բեղմնավոր և անխափան արշավ պարարվեստի հրաշագեղ աշխարհում։ Yerevaklur.am

Նոյյան տապան  -   Հասարակություն