Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել


Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել

  • 20-08-2019 11:15:59   | Հայաստան  |  Հասարակություն

 
Օգոստոսի 19-ին, ժամը 23:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում  քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 
 
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Մհեր Ե.,  ծնված 1989 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play