Որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի դեմ պայքարն ուշացած է համարում


Որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի դեմ պայքարն ուշացած է համարում

  • 21-08-2019 13:11:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Ես, որպես (նախկին) ֆիզիկոս ու համոզելու արհեստին որոշակիորեն տիրապետող, կարող եմ շատերիդ համոզել, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, քանի որ բնապահպանական մեծ ու որոշակիերոն անկառավարելի ռիսկեր կան:
 
Բայց երբ ասեմ, թե դրա համար յուրաքանչյուրս որքա՞ն ենք տարեկան ավել վճարելու էլեկտրաեներգիայի դիմաց, ձեզանից թերևս քչերը կհամաձայնվեն ատոմակայանի փակվելուն:
 
Նույնը Ամուլսարն է: Երբ ասում եք, որ այն պիտի փակվի, գոնե ասեք, թե որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում (իսկ պարտվելու հավանականությունը շատ մեծ է):
 
Հ.Գ. Թող ներեն ինձ այն ընկերներս, ովքեր ակնկալում էին, որ պիտի ամուլսարի հանք դառնալու դեմ պայքարեմ: Ցավոք, ես համարում եմ, որ մենք մի հինգ տարի առաջ պահը բաց ենք թողել»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն