Ո՞ւմ է ձեռնատու քաղաքացուն ու իշխանություններին վատ կացության մեջ դնելը


Ո՞ւմ է ձեռնատու քաղաքացուն ու իշխանություններին վատ կացության մեջ դնելը

  • 21-08-2019 14:31:11   | Հայաստան  |  Իրավունք

Դատարանների գերզբաղվածության խնդրի արմատը ։ 
 
    Այսօր Հայաստանի դատարանները գերբեռնված են ։ Ամեն մի դատավոր ու դատախազ 30 ֊ից ավելի , հաճախ մինչև 50 գործ ունեն իրենց սեղաններին ։  Իրավունքի սկզբունքներից մեկն է արդարության վերականգնումի 《պատշաճ ժամանակամիջոցում》իրականացնելը ։ Մեկ այլ կանոն , որի մասին քիչ ենք անդրադառնում , միևնույն դատավորի կամ դատախազի կողմից նույն ժամանակահատվածում առավելագույնը 15 գործի ղեկավարումն է ։ Այս երկորդը նորմատիվ հասկացություն է , որն ապահովում է հանրապաետությունում հապշտապ և մակերեսային դատական պրոցեսների բացառումը ։  Ինչու՞ Հայաստանում գոյություն ունի նման իրավիճակ ։ Արդյո՞ք դատավորների ու դատախազների քանակն է փոքր , թե Հայաստանի քաղաքացիները հանցագործության համեմատական խիստ բարձր տոկոսներ են ներկայացնում ։ Պարզ է, որ սույն երկու հարցերի պատասխանները 《ոչ》են ։ Իր բնակչության համեմատ Հայաստանի դատավորների ու դատախազների քանակը նորմալ է կամ նորմալից մի քիչ էլ բարձր ։ Իսկ Հայաստանի ազգաբնակչության շրջանակներում հանցագործությունների համեմատական քանակը եվրոպական միջինից աննշան բարձր է միայն ։ Հետևաբար ո՞րն է դատավորների ու դատախազների նման գերզբաղվածության իսկական պատճառը , կամ պատճառները ։
 
Մեր ուսումնասիրությունների արդյունքում , պարզվել են հետևյալ երկու պատճառները `
ա) դատախազությունը , որպես կանոն , առանց երկար մտածելու , անվրեպ կերպով բողոքարկում է գրեթե ամեն դատական ակտ (վճիռ) , որն ամբողջովին կամ մասնակիորեն հիմնավում է պաշտպանական կողմի (այսինքն ամբաստանյալի կամ դատապարտյալի) փաստարկումների վրա ։ Քանի որ հեղափոխությունից հետո առաջին ատյանի դատավորներից շատերն են սկսել անկախ , ինքնուրույն ,  արդար որոշոշումներ կայացնել ,դատախազները այդ որոշումների դեմ այլ ձև չունենալով , դիմում են վերաքննիչ դատարան , լավ իմանալով , որ վերաքննիչի դատավորների դեռևս մեծամասնությունը ամբողջությամբ ենթարկվում է հին համակարգին , այսինքն այն դատաիրավական մաֆիային , որը տասնամյակներ շարունակ այս ազգը պահել է անարդարությունների , պատեհականությունների , ու իրավունքի քաոսի մեջ ։ Հաշվի առնելով , որ վերաքննիչում էլ կան քիչ սակայն նույպես ռեֆորմի կողմնակից դատավորներ , երբ դատախազը այդ ատյանում նույնպես պարտություն է կրում , այս անգամ դիմում է վճռաբեկ դատարան ,լավ իմանալով որ այնտեղ արդեն 《իր դեմ խաղ չկա》։ Այսպես , մի կողմից անկախանալ փորձող դատավորների ու մյուս կողմից դատախազ մաֆիոզների միջև տեղի է ունենում լուռ ,պայքար, որի հետևանքով դատախազների կողմից արդեն մնայուն դարձաց բողոքարկումները դատարաններում առաջացրել են խճողվածություն , որը խորապես ազդում է քաղաքացիների կողմից արդարադատության հետապնդման հնարավորության վրա ։
Բ) Երկրորդ պատճառը դատախազների ու դրանց շրջանակներին ենթսրկվող տարբեր փորձագետների ու մշտական հանձնաժողովների դատական նիստերին բացակայելու , նիստերը այլևայլ հնարքներով հետաձգելու սովորությունն է ։ Չկա դատական գործընթաց Հայաստանում ,որը ամիսներ տևող հետաձգումների տարբեր փուլերից չի անցնում ։ 《Դատախազը արձակուրդ է գնացել 》, այսինքն դատական նիստին ներկայանում են բոլորը ,ինչպես նաև հաճախ լրագրողները , տուժողի ու ամբաստանյալի հարազատները ,ու հանկարծ պարզվում է ,որ դատախազը արձակուրդ է վերցրել ,կամ դատական գործին դեռևս չի ծանոթացել , կամ ցանկանում է միջնորդություն ներկայացնել հաջորդ նիստին ,ու խնդրում է նիստը հետաձգել ։ Այսպես , ամեն մի նիստ ,որը (ներառյալ բոլոր ներկաների կողմից տրամադրվող ռեսուրսների) պետության վրա մոտ 200,000 դրամ է նստում , պարոնայք դատախազների կողմից մնայուն կերպով սաբոտաժի են ենթարկվում ։  Ի՞նչ է մեզ ասում այս բոլորը ։   Այս բոլորը նշանակում է ,որ Հայաստանում արդարադատության հետապնդումը այնքան էլ հնարավոր չէ ։ Իսկ դա տխուր պատմություն է ,որի հետևանքով տուժում է թե իշխանությունը և թե քաղաքացին ։ Հետաքրքիր է կռահել , թե ռ՞ւմ է ձեռնատու քաղաքացուն ու իշխանություններին վատ կացության մեջ դնելը ։ Ինքներդ եզրակացրեք ։
 
Ստեփան Գրիգորյան
Ցմահ դատապարտյալ 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք