Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. factor.am


Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. factor.am

  • 21-08-2019 15:09:30   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



factor.am QԱմուլսարի հարցով Կառավարության դիրքորոշումը հայտնի դառնալուց հետո, այն է՝ թույլատրվում է հանքի շահագործումը, Ջերմուկ քաղաք լրացուցիչ ոստիկանական ուժեր են բերվել:
 
Մասնավորապես, բնապահպան Անի Խաչատրյանի հրապարակած տեսանյութերում ոստիկանները խոստովանում են, որ Վայք քաղաքից են այստեղ բերվել: Factor.am-ի տեսախցիկն էլ արձանագրեց Ջերմուկի ոստիկանության շենքի դիմաց կայանված մեքենաներ, որոնց վրա գրված է Վայոց ձորի մարզային վարչություն: Մեզ հետ զրույցում Ջերմուկի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Արմենակյանը հաստատեց տեղեկությունները, որ Վայոց ձորի այլ քաղաքներից ոստիկանական ուժեր են բերվել, սակայն նշեց, որ դա պայմանավորված է բացառապես տուրիստական սեզոնին մեծաթիվ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նկատառումներով: Նա, միաժամանակ, հերքեց ջերմուկցիների շրջանում շրջանառվող տեղեկությունը, որ դա կապված է Ամուլսարի շուրջ զարգացումներով: Ջերմուկցիներն իրենց հերթին մեզ հետ զրույցում հերքեցին Ոստիկանության պաշտոնյայի տեղեկությունը՝ նշելով, որ երբևէ զբոսաշրջային սեզոնին ոստիկանական ուժերի նման կուտակումներ Ջեմուկում չեն տեսել:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը