Հրդեհ Ձորաղբյուր գյուղում. տուժածներ չկան


Հրդեհ Ձորաղբյուր գյուղում. տուժածներ չկան

  • 23-08-2019 12:58:19   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 22-ին, ժամը 16:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 26-րդ փողոցի այգետներից մեկի մոտակայքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:38-ին, մարվել՝ 20:36-ին: Այրվել են 2515 քմ խոտածածկույթ, ծառի ճյուղեր՝ 3 խմ, 1 հարկանի չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (30 քմ):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play