Մոլորակի «թոքերը» հանգցնել չի հաջողվում

23-08-2019 16:46:23   | Բրազիլիա  |  Ի՞նչ է գրում մամուլը


//hy.armradio.am/2019/08/23/%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a9%d5%b8%d6%84%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%b9%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d5%b2%d5%be/">hy.armradio.am Արդեն երրորդ շաբաթն է Բրազիլիայում այրվում են  Ամազոնի արեւադարձային անտառները
 
Անտառներում այս պահին կա կրակի 75 հազար օջախ, ինչը ռեկորդային թիվ է
 
Կրակի  հազարավոր օջախները մարել չի հաջողվում
 
Մասնագետներն են պնդում, նման աղետի պատճառ դարձել է Ամազոնում տարածված պրակտիկան, երբ անտառը այրում են՝ դրա տեղում գյուղատնտեսական նշանակության տարածք հիմնելու նպատակով
 
 
Հրդեհներն արդեն այն մասշտաբի են հասել, որ դադարել են  զուտ Բրազիլիայի իշխանությունների խնդիրը լինելուց
 
Բրազիլիան հարևան պետություններից ստանում է աջակցության
առաջարկներ, իսկ եվրոպական պետությունները հրդեհներն  արդեն միջազգային ճգնաժամ են որակում
 
  
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս հարցի վրա
 
«Էկոլոգիական ճգնաժամի պայմաններում մենք թույլ չենք տա նման վնաս հասցնել թթվածնի մեր հիմնական աղբյուրին»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը
 
 
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն առաջարկում է Ամազոնիայի հրդեհների հարցը
քննարկել G7-ի շրջանակներում
 
«Մեր տունն այրվում է. տուն՝ բառի ուղիղ իմաստով
 
Այրվում է Ամազոնը մեր մոլորակի թոքերը, որն ապահովում է երկրագնդի թթվածնի 20%, կհանդիպենք երկու օրից՝ քննարկելու այդ արտակարգ իրավիճակը», Թվիթերում գրել է Ֆրանսիայի առաջնորդը
 
 
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն միջազգային աղմուկին շատ սառն է արձագանքել
 
Նա հայտարարել է, որ Մակրոնը փորձում է քաղաքական դիվիդենդներ ստանալ իրավիճակից, որը Բրազիլիայի ներքին գործն է
 
Այդ երկրի առաջնորդը  G7-ի շրջանակներում հարցը քննարկելու Մակրոնի առաջարկը անվանել է XXI-դարում անթույլատրելի գաղութատիրական մտածելակերպի դրսևորում
 
 
Գլոբալ տաքացման հարցում ընդգծված հոռետես Բոլսոնարուն իր երկրի հասարակության ներսում լուրջ ճնշման է ենթարկվում
 
Իշխանությունների անգործության դեմ բազմաթիվ բողոքի գործողություններ են տեղի ունենում երկրի մեծ քաղաքներում և մի շարք երկներում Բրազիլիայի դեսպանությունների առջև
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1277 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար