Կաշխատի Ամուլսարը, թե ոչ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
29-08-2019 13:27:42 | Վայոց ձորի մարզ | Հասարակություն
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Վարչապետ պարոն Ն. Փաշինյանին
Հարգարժան պարոն Վարչապետ
Մոտենում են Ձեր համար շատ կարևոր որոշումներից մեկի ընդունման օրերը՝ կաշխատի Ամուլսարը, թե ոչ:
Համարում եմ, որ այս հարցի շուրջ պայմանները երկուսն են
1 Անհրաժեշտ պայման
Ամուլսարը պետք է աշխատի
2 Բավարար պայման
Բնապահպանական ոչ մի նորմ չպետք է խախտվի
Հանրաքվե անցկացնելու փոխարեն առաջարկում ենք հրավիրել նախնական քննարկում կառավարության ներկայացուցչի և երեք խմբերի մասնակցությամբ՝
I խումբ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների կողմից տրամադրվում է տեխնոլոգիական պրոցեսի առանձնահատկությունները
II խումբ. Բնապահպաններ, որոնք ի ցույց են դնում այն կասկածելի պահերը որոնք կարող են պատճառ դառնալ վատ հետևանքների:
III խումբ. Փորձառու գիտնականներ, ճարտարագետներ և վերջապես մասնագետներ, որոնք ունեն աշխատանքային փորձ և հմտություն նմանատիպ խնդիրների լուծման: Ակնկալում ենք նաև Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակտիվ մասնակցությունը:
Նախնական փուլից հետո հրավիրվում է երկրորդ փուլը, որտեղ ընտրվում են ավելի գործնական և արդյունավետ գաղափարների տերեր, ճարտարագետների և բնապահպանների կողմից:
Արդյունքում կատարվում է տեխնոլոգիական պրոցեսի որոշակի փոփոխություններ, կամ ընդհանրապես այն չի արվում, եթե համապատասխան մասնագետները ընդունում են նախատեսված պրոցեսի անթերիությունը: Կարծում եմ, որ վերը նշվածի իրականացումը կնպաստի հիմնավորված որոշման կայացմանը: