Երիտասարդական փոխանակման ծրագիր <<Ինչպես սկսել ստարտափ՝երիտասարդների համար >>սեպտեմբերի 4-15 Երևանում

02-09-2019 10:19:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
<<Ինչպես սկսել ստարտափ>> երիտասարդների համար մեկամյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, <<Էրազմուս+>> ծրագրի շրջանակներում:  Ծրագիրը նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, անապահով ընտանիքներից և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար:Միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը  և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ: Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետության ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):
 


Համաշխարհային բանկի վիճակագրու
թյան համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 %  է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում ), երկրորդն Իտալիան է 36.6 % ,երրորդը Հայաստանը 35.1 %:
 
 Երիտասարդական փոխանակման ծրագրի <<Ինչպես սկսել ստարտափ՝երիտասարդների համար >> երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 4-15  Երևանում ՝համխմբելով  տարբեր երկրներից չորս հոգուց բաղկացած խմբին,իրենց    առաջնորդների ղեկավարությամբ:  Ծրագրի 1 փուլի  շրջանակներում առաջնորդները 2019թ. մարտի 30-ապրիլի 7-ը   արդեն եղել են Հայաստանում : 
Ծրագիրը կիրականացվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում – արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարն ու փոխանակման ծրագիրը, իսկ  ամփոփումը   Ֆրանսիայում, սույն տվականի  հոկտեմբերին:
 
Ծրագրի շրջանակներում մասնակից թմերը  հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց երկրում առկա գործազրկության խնդիրներն ու հաճախ հանդիպող  խոչընդոտները:Թմերի առաջնորդները միմյանց կփոխանցեն պրակտիկ հմտություններ, թե ինչպես  սկսել ստարտափ , որոնք են հիմանական քայլերը, ինչպես ստեղծել հաջողակ բիզնես մոդել, ինպես գտնել ֆինանսական աղբյուրներ և այլն: Ծրագրի շրջանակներում երիտասարդներին կտեղեկացնեն <<Erasmus Plus>> ծրագրի մասին , որն այսօր երիտասարդներին տալիս է Եվրամիությունը:
Երիտասարդները կհանդիպեն  հետաքրքիր խոսնակների,կայցելեն  այնպիսի կազմակերպություններ  ինչպիսիք են ՝Թումոն , UWC  միջազգային  Դիլիջանի դպրոցը, ստարտափ ստուդիաներ և  կծանոթանան  հաջողակ հայ ձեռնարկատերերի հետ: Հյուրընկալող կազմակերպությունը կկազմակերպի այցելություն Դիլիջան և Սևան, որի ընացքում նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի մշակույթի հետ: 
        Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր <<Iնչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար>>: Ուղեցույցը հասանելի է լինելու  մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով,  ինչպես նաև գործող  մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը պարունակում է բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Արդյունքների մասին կստեղծվի նաև տեսաֆիլմ: Այս ծրագիրը,  կլինի 
մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում:  
      Ծրագիրը համակարգող  կազմակերպությունը  <<Կրթական և մշակութային կամուրջներ>> ՀԿ-ն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տեղական և միջազգային մակարդակով: Կազմակերպության, նախագծերի և գործընկերների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀԿ-ի պաշտոնական կայքում `www.ec-bridges.com
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 585 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար