Չպետք է տուժի Հայաստանի թե՛ գործարար համբավը, թե՛ շրջակա միջավայրը. ՌԴ դեսպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին. tert.am
11-09-2019 16:00:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով`Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին խնդիրն է:
«Ինչքանով ես հականում եմ, որևէ մեկի մոտ չկա կասկած, որ հարցը պետք է լուծվի հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը: Կարծում եմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է, և Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը բավականին իմաստուն են, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ: