Գլենդեյլում անցկացված թելեթոնի ընթացքում հավաքված 250000 դոլարն ուղղվելու է Սպիտակում մարզադրպոցի բռնցքամարտի եւ ծանրաբարձության սրահների վերանորոգմանը


Գլենդեյլում անցկացված թելեթոնի ընթացքում հավաքված 250000 դոլարն ուղղվելու է Սպիտակում մարզադրպոցի բռնցքամարտի եւ ծանրաբարձության սրահների վերանորոգմանը

  • 12-09-2019 13:55:02   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Ինչպես հայտնի դարձավ «Նոյյան տապանին», սեպտեմբերի 8-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքից հեռարձակվող AABC հայկական հեռուստաընկերությամբ տեղի ունեցավ «Հայաստանի ծնողազուրկ, հաշմադամ եւ կարիքավոր երեխաներին օգնության հիմնադրամի» հերթական՝ թվով 19-րդ դրամահավաք-թելեթոնը, որի ընթացքում հավաքվեց շուրջ 250000 դոլար նվիրատվություն, որը ուղղվելու է ՀՀ Սպիտակ քաղաքի մարզադրպոցի բռնցքամարտի եւ ծանրաբարձության սրահների, ինչպես նաեւ գրադարանի վերանորոգմանը։ 
 
Հիմնադրամի հիմնադիր նախագահն է Հովհաննես Բալայանը, ով Սփյուռքում հայտի է որպես «Քաջ Նազար» երգիծական ամսագրի հրատարակիչ եւ խմբագիր, ինչպես նաեւ «Քաջ նազար» հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ եւ վարող։ 
 
Հիմնադրամը  աշխատանքները սկսել է 2000 թվականին, իսկ Հայայստանում իրականացվող շինարարական աշխատանքները 2008 թ․՝  վերանորոգելով Խարբերդի հաշմանդամ եւ հիվանդ երեխաների ավերակված դպրոցի 3 հարկանի շենքը։ Դրանից հետո, ամեն տարի, մեր հիմնադրամի միջոցով վերանորոգվել է Հայաստանի դպրոցներից մեկը։
 
Այս ընթացքում հիմնադրամը վերանորոգել է 13 մանկատներ, դպրոցներ եւ մարզասրահներ, որոնցից օգտվում են հազարավոր հայ մանուկներ՝ առողջ եւ ապահով պայմանների մեջ։  Այդ աշխատանքները կատարվել են  Գյումրիում, Սպիտակում, Դալար գյուղում, Պառավաքարում եւ այլն, եւ աշխատանքների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ նշյալ քաղաքապետարաններից եւ գյուղապետարաններից։
 
Հիմնադրամը պաշտոնապես ճանաչված է ամերիկյան IRS կողմից որպես բարեգործական կազմակերպություն, եւ թե հիմնադրամը, եւ թե նրա նվիրատուները  հիմնադրամին արված նվիրատվությունների մասով ազատված են բոլոր տեսակի տուրքերից։ Կազմակերպությունը նվիրատուների շրջանում մեծ վստահություն ունի։
 
Հ․ Բալայանի կողմից վարովող ամենշաբաթյա հեռուստածրագրեի միջոցով նվիրատուները մշտապես տեղյակ են, թե ինչպես են  օգտագործվում իրենց նվիրատվությունները, ինչ դպրոցներ ու մանկատներ են վերանորոգվում, ինչպես են ընթանում շինարարական աշխատանքները»։
 
Շնորհակալություն հայտնելով նվիրատուներին, ինչպես նաեւ իր թիմում ներգրավված շուրջ 50 կամավորներին, Հովհաննես Բալայանը հույս հայտնեց, որ շինարարները, որոնց հետ առաջին տարին չէ որ աշխատում են, նույն բարեխղճությամբ եւ որակով կկատարեն իրենց աշխատանքը նաեւ այս անգամ։
 
Թելեթոնի արդյունքներին անդրադարձել է ամերիկյան եւ հայկական մամուլը, իսկ ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանը բարձր գնահատելով Հովհաննես Բալայանի գործունեությունը, պարգեւատրել է նրան քաղաքի բարձրագույն պարգեւով։
Թելեթոնի կապակցությանբ նվիրատվությունները շարունակվում են առ այսօր։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն