Հեղափոխությունը սուտ է, ոչխար պահեք


Հեղափոխությունը սուտ է, ոչխար պահեք

  • 13-09-2019 14:36:38   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սեպտեմբերի 12-ին վարչապետ Ն․ Փաշինյանը որոշում է ընդունել  Հայկ Ղալումյանին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։ Հ․ Ղալումյանը  Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, Նիկոլի կնքահայրը։ Նա մինչ այդ զբաղեցրել  է Հայէկոնոմբանկի Իջեւանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը,  Նիկոլի ընկեր Խաչատուր Սուքիասյանի  բանկի մասնաճյուղի կառավարիչն էր։
 
Հայկ Ղալումյանը լավ  մարդ է, նրա դեմ ոչինչ  չունենք, սակայն բանկի մասնաճյուղի տնօրեն լինելը ի՞նչ կապ ունի համայնք  ղեկավարելու հետ։ ԽԾԲ-ի սկզբունքներով պաշտոնյաներ  նշանակելու  համար  ՀՀԿ-ին  քննադատած   Նիկոլ Փաշինյանը վարվել է   ՀՀԿ-ական ոճով։ Հեղափոխական սկզբունքները՝ ոչինչ, ինչպես Նիկոլն  է խորհուրդ տվել՝ ոչխար պահեք։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը