IDBank-ը երկարաձգում է «5% հավելյալ cashback Idram Rocket Visa քարտով» ակցիան մինչև տարեվերջ


IDBank-ը երկարաձգում է «5% հավելյալ cashback Idram Rocket Visa քարտով» ակցիան մինչև տարեվերջ

  • 13-09-2019 16:59:53   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
Idram հավելվածով QR-ով կամ NFC-ով վճարելիս՝ որպես վճարման միջոց ընտրեք Idram Rocket Visa քարտը և ստացեք 5 % cashback (հետվճար) Բանկից։
 
Մինչև տարեվերջ առևտրի և սպասարկման այն կետերում, որտեղ հնարավոր է վճարել Idram հավելվածով՝ QR-ով կամ NFC-ով, որպես վճարման միջոց Idram Rocket Visa  քարտն ընտրելիս բացի Idram-ի կողմից տրամադրվող ակնթարթային cashback-ից կստանաք ևս 5% cashback Բանկի կողմից։ 
 
Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչև 20․000 ՀՀ դրամ cashback  Բանկից․ ընթացիկ ամսվա cashback-ը (հետվճարը) վճարվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը։ 
 
Idram Rocket Visa քարտի առավելություններն են՝ 
- Քարտն անվճար է
- Դրական մնացորդի վրա՝ տարեկան 4․5%  եկամուտ
- Անկանխիկ գնումներից՝ 0,5% cashback
- Քարտը անվճար համալրվում է Idram դրամապանակից, դրան կցված ցանկացած քարտից, IDBank-ի հաշիվներից, երկու ընկերությունների տերմինալներից եւ Բանկի մասնաճյուղերից:
 
Idram Rocket Visa քարտը հնարավոր է պատվիրել առցանց՝  IDBanking․am համակարգից, Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաև IDBank-ի մասնաճյուղերից։ Ցանկության դեպքում քարտը կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։ 
 
Ի դեպ, սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում առցանց (Idram բջջային հավելվածով կամ IDBanking.am համակարգով) պատվիրե՛ք անվճար Idram Rocket Visa քարտ և ստացե՛ք նվեր KinoPark-ի երկու հրավիրատոմս Ձեր նախընտրած ֆիլմը դիտելու համար։
Մանրամասները՝https://www.idbank.am/news/?news=2819
 
Idram Rocket Visa քարտով գնումներն ավելի շահավետ են։
 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ