Ձեր ֆեյքերը մեզ չեն կաշկանդելու ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության ճանապարհին


Ձեր ֆեյքերը մեզ չեն կաշկանդելու ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության ճանապարհին

  • 16-09-2019 08:48:58   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Վերջին օրերին այո, ինչ խոսք ԱՄՈՒԼՍԱՐԻ խնդիրը մտել է առավել ակտիվ փուլ։
Շատ ակցիաներ են իրականացվում, թե Ջերմուկում և թե մասնավորապես մայրաքաղաք Երևանում ։ Դրանք կրում են խաղաղ բնույթ և հիմնականում դրսևորում են բաց քննարկումների և քայլերթի ձևով ։
Դե իհարկե այս ամենը պիտի գրավեր լրատվամիջոցների ուշադրությունը։ Ցավով պիտի արձանագրենք որ կա մարդկանց մի զանգված, որը ունակ չէ լսելու և անկախ նրանից թե մարդիկ ի՞նչ պատճառով են դուրս եկել փողոց նրանք դա դիտարկում են որպես հակահեղափոխություն և սաբոտաժ։ Այդ մարդիկ ուղղակի զոմբիացած են, բայց նրանք տեսանյութերի մեկնաբանություններում չափերը հիմնականում չեն անցնում ։
Կա նաև ֆեյքերի մի խումբ ովքեր ծայրահեղ ատելությամբ և հայհոյանքներով լի քոմենթներ են ցռռում համացանցով մեկ։
Շատ հետաքրքիր է, որ երբ նրանց էջերը ուսումնասիրում ենք պարզվում է մեծ մասի էջերը ստեղծվել են հիմնականում մեկուկես տարի առաջ և ակտիվ են եղել հիմնականում ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ օրերին և մեկ էլ հիմի, ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում ։
Հետևությունները թողնում եմ ընթերցողին: 
Իսկ ինչ պիտի անենք մենք այս դեպքում։
Իրականում ոչինչ էլ պիտի չանենք, քանի որ ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում ողջ խելամիտ հայությունը մեզ հետ է և ֆեյքերը չեն կարող վարկաբեկել մեզ և մեր պայքարը։
Այո, հասկանում եմ, որ դժվար բան եմ ասում, որ մենք Հայ ենք ու դժվար է զսպել էմոցիաները երբ տեսնում ես քո հասցեին հայհոյանք չես կարողանում սառնասրտորեն մոտենալ, բայց այս պարագայում ինչ պիտի անենք երբ պատկան մարմինները չտեսնելու են տալիս։
Երբ իշխանական թևին են վիրավորում ֆեյքերը դա պատժելի է և հնչում է հատուկ կարգադրություն, որ գտնեն և պատժեն, իսկ երբ ժողովրդի վրա են գրոհում դա անտեսվում է։
Ձեր ֆեյքերը մեզ չեն կաշկանդելու ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության ճանապարհին ։
 
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ ։
 
Շիրակ Բունիաթյան 
Ջերմուկի բնակիչ

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play