Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին


Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

  • 21-09-2019 13:41:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ.
 
«Բարեկամական, գործընկերային և դաշնակցային ռուս-հայկական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերության, տրոնսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի առաջխաղացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումն ամբողջությամբ համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի շահերին»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ էր հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն