Շնորհավորական ուղերձ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին


Շնորհավորական ուղերձ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին

  • 25-09-2019 10:50:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի ընկերներ
 
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեր հարգելի ընկեր, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչ, 1980-ական թվականներից հայկական զինյալ ազատագրական պայքարի մասնակից, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ծննդյան օրն է:
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների անունից շնորհավորում ենք Տիգրան Փաշաբեզյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
 
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր գործունեությունն ու դերը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, ինչպես նաեւ 2011 թվականից Ձեր պատասխանատու աշխատանքը՝ որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ:
 
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ հաջողություններ պետականաշինության և հայրենասիրական գործունեության աշխատանքերում՝ ի փառս Հայաստանի, մեր Հայրենիքի:
 
Միշտ միասին ենք, հաղթանակը մերն է լինելու:
 
Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
 
25.09.2019 թ.
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն