«Մեռել ծեծող» Արփինե, ցինիկ լինելու համար պետք է լինել ՀՀԿ-ական և անդաստիարակ


«Մեռել ծեծող» Արփինե, ցինիկ լինելու համար պետք է լինել ՀՀԿ-ական և անդաստիարակ

  • 30-09-2019 13:41:18   | Հայաստան  |  Իրավունք

«ՄԵՌԵԼ ԾԵԾՈՂ» ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԷՔՍԳՈՒՄԱՑԻԱ ԱՆԵԼ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ, ՈՐ ՆՈՐԻՑ ՍՊԱՆԻ…
 
Նախկին արդարադատության նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ մեղմ ասած պոռթկացել է և փորձելով բարոյախրատական դասեր տալ ներկայիս իշխանության ներկայացուցիչներին, հավատարիմ մնալով իր արդեն նախկին իշխանության որդեգրած քաղաքականությանը՝ տուժողից մեղադրյալ սարքելու ճկուն արվեստի հնարքներ կիրառելով, վերագրել է նրանց առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց հասցեատերերը հենց իրենք են:
 
Եվ, քանի որ, Արփինե Հովհաննիսյանի բարոյախրատական դասերը ավելի շատ նման են «մեռել ծեծելուն» կանդրադառնամ շատ հակիրճ.
Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը ձեզ են վերաբերվում և ուրիշ ոչ ոքի: Այդ դուք եք սպանել ձեր ծնողին՝ իշխանություն տվողին՝ Հայ ժողովդրին, ուստի մեջբերումներ անելուց շատ զգույշ:
 
Ինչ վերաբերվում է ցինիկ լինելու համա անհրաժեշտ բավարար ինտելեկտ ունենալուն, ապա պետք է հիասթափեցնեմ, դու կրկին սխալ ես,ցինիկ լինելու համար ոչ թե պետք է բավարար գիտելիքներ ունենալ այլ պետք է լինել ՀՀԿ-ական և նույքնան անդաստիարակ, որքան բոլորդ միասին վերցրած:
 
Ինչ վերաբերվում է ՀՀ-ում դատական իշխանությանը սպանելուն: Ցավում եմ, ՀՀ-ում դատական իշխանությունը վաղուց է մահացել: Չե՞ս հիշում երբ մահացավ, եթե հիշողության հետ խնդիր ունես հիշեցնեմ՝ մահացավ այն ժամանակ երբ դատարանները ղեկավարվում էին Բաղրամյան 26-ից ստացված զանգով: Երբ տուժողը մի գրչի հարվածով դառնում էր մեղադրյալ, որովհետև պոտենցյալ մեղադրյալը պատգամավոր էր, կամ օլիգարխ, իսկ դատարանները միայն հաստատում էին մեղադանքը և վերջ: Այնպես որ ձեր կամակատարների պաշտպանելու մղումը հասկանալի է, բայց անընդունելի:
 
ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը սպանելու մասով՝ ՀՀ-ում նոր է ստեղծվում օրենսդիր իշխանությունը, իսկ նախկինի յութն ու քառասունքը դուք եք տվել, որ հիշողությունդ փորփրես մեռելոցներն էլ կհիշես:
 
Իսկ ԱԺ-ն պաշարելու կարիք չկար, որովհետև պաշարելու բան չկար: Իսկ հին ու նորը, ձեր ճամբարի լրտեսներին իշխանության շարքերը մտցնելու փորձերը միշտ էլ շարունակվելու են, պետք է չէ ինֆորմացիայի աղբյուր ունենաք, որ չցամաքեք:
 
Իրավապահ համակարգը սպանելու մասով՝ ու՞մ եք համարում իրավապահ համակարգ՝ կեղծիքներով գործ սարքող Վահրամ Շահինյանի՞ն, թե՞ մարդկանց ունեզրկման գործըթացի ակտիվիստին, թե՞ Արթուր Դավթյանին, կամ նրան նախորդած ՀՀ գլխավոր դատախզներին, ովքեր ընդհամենը օրինականացրել են Վահրամ Շահինյանի, Աղվան Հովսեփյանի, անգամ դասագրքային կարգ ու կանոնը չպահպանած, քրեական դատավարությունը գնդակահարող կեղծիքները:
 
ՀՀ նախագահի ինստիտուտը սպանելու մասին էլ չեմ խոսում: Մոռացել ես ոնց մորթեցիք այդ ինստիտունը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությանը երկրորդ կյանք տաք:
 
Հետո էլ իբր մեծահոգաբար սպանվածների շատ երկար շարքը չես թվել՝ եկեղեցի, բանակ, Արցախ, արտաքին հարաբերություններ:
Ես կանդրադառնամ՝ բանակի մասով շատ ու շատ խայտառակ փաստեր չեմ բարձրաձայնի՝ խայտառակ թալանի, մեր զինվորներին անխիղճ ու անմարդկային պայմաններում պահելու, և շատ ու շատ խորքային հարցերի մասին շատ պարզ պատճառով:
Եկեղեցու մասին խոսելս էլ չի գալիս թե ինչի է վերածվել եկեղեցին և դեռ վաղուց:
Իսկ Արցախի մասին խոսելու համար ով ով բայց ՀՀԿ-ական որևէ մեկը խոսելու իրավունք չունի:
Դե արտաքին քաղաքականությունը, որ սպանելը մեղմ է ասած, այնտեղ հարաբերություններ ձեր ժամանակներում այնպես եք վերաձևակերպել, հարաբերությունների էությունն ու բնույթը դարձնելով ձեր ու ձեր համախոհ մուրացիկների լափամանը լցնելու գործիք, ու Հայստանն էլ ներկայացնելով մուրացկանի հարթությունից:
 
Այնպես որ, հանգուցյալներին սպանել հնարավոր չէ, նրանք մի անգամ արդեն մահացել են, իսկ եթե որոշել ես ներկայիս իշխանությունների գրպանը մեռել գցելու համար հանգուցյալներին էքսգումացիայի ենթարկել և կրկին սպանել, ասեմ դա մեծ մեղք է:
 
Աղոթեք ձեր իսկ կողմից սպանած հանգուցյալների հոգու խաղաղության համար, իսկ մենք կյանք կտանք նոր դատական համակարգին, նոր օրենսդիր իշխանությանը, նոր իրավապահ համակարգին, նոր բանակին և այսպես շարունակ:
 
Համակերպվեք այն մտքի հետ, որ ձեր ցանկացած խոսք նման է «մեռել ծեծելուն»,այնպես որ պահպանեք լռություն, գոնե այսքանից հետո հարգեք ձեր կողմից սպանվածների հիշատակը լռությամբ:
 
Սուսաննա Սարգսյան
 փաստաբան

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք